«Ալ-Քաիդան» մտադիր է ազատ արձակել է Եմենի բանակի 73 զինծառայողների

«Ալ-Քաիդան» մտադիր է ազատ արձակել է Եմենի բանակի 73 զինծառայողների

PanARMENIAN.Net - «Ալ-Քաիդան» հայտարարել է Եմենի բանակի 73 զինծառայողներին ազատ արձակելու իր պատրաստակամության մասին, երեքշաբթի հայտնում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:

Ինչպես ասվում է «Ալ-Քաիդայի» հայտարարությունում, գերված զինծառայողների և սպաների ազատ արձակումը կիրականանա, եթե երկրի կառավարությունը ազատ արձակի Եմենի բանտերում բանտարկված կազմակերպության ակտիվիստներին:

Մարտի սկզբին ահաբեկիչների զինված խմբավորումները հարձակվել են Եմենի բանակի ստորաբաժանումների վրա` Զինջիբար քաղաքի մերձակայքում, որը նախորդ տարվա մայիսից գտնվում է «Ալ-Քաիդայի» հսկողության ներքո: Բախումների արդյունքում զոհվել են 200 եմենցի զինծառայող, իսկ 73-ը գերեվարվել է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---