Սիրիական բանակը մինապատել է Լիբանանի և Թուրքիայի հետ սահմանամերձ տարածքը![]() 13 մարտի 2012 - 20:31 AMT PanARMENIAN.Net - Սիրիական կառավարական բանակը շարունակում է օպերացիաները, այսպես կոչված, Սիրիայի ազատ բանակի դեմ`Ջեբել-էզ-Զավիայի լեռնային տարածքում: Բնակչությունը լքում է առավել վտանգավոր տարածքները, որտեղ ռազմական գործողություններ են ծավալվում, և ուղղվում դեպի թուրքական սահմանը: Human Rights Watch կազմակերպության տվյալներով, սիրիացի գրոհայինները մինապատել են Լիբանանի և Թուրքիայի սահմանամերձ շրջանները: Իդլիբ քաղաքը կրակի և ծխի մեջ է: Ապստամբները իշխում են այստեղի մի քանի թաղամասերում: Հատուկ ջոկատները կատաղի մարտեր են մղում` քաղաքը թաղամաս առ թաղամաս մաքրելու համար, հայտնում է Euronews-ը: Դարա քաղաքում, որտեղ սկսվել են սիրիական զինված անկարգությունները, անընդհատ կրակ է որոտում, ավտոմեքենաներ են պայթում, անցորդների վրա դիպուկահարներ են կրակում: Սիրիայում արդեն մեկ տարի է չեն դադարում զինված անկարգությունները: Ըստ ՄԱԿ-ի տարածած տվյալների, երկրում զոհերի թիվը գերազանցում է 7,5 հազարը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |