Քոֆի Անանն ակնկալում է, որ այսօր Դամասկոսը կպատասխանի իր առաջարկությունների![]() 13 մարտի 2012 - 20:39 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը Թուրքիայում հանդիպել է Սիրիական ազգային խորհուրդը ներկայացնող երկրի ընդդիմադիր ուժերի հետ: Նա հայտարարել է, որ «պահպանում է լավատեսությունը» բանակցություններից հետո, որոնք նա անցկացրել է Դամասկոսում և հուսով է մարտի 13-ին սիրիական իշխանություններից ստանալ իր առաջարկությունների պատասխանը: Ավելի վաղ` ցերեկը, Դամասկոսը համաձայնություն է հայտնել խաղաղ կարգավորման ծրագրին, որն առաջարկվել էր ՌԴ և ԱՊԼ անդամ-պետությունների ԱԳ նախարարների կողմից` Կահիրեում տեղի ունեցած հանդիպումից հետո: Այսօր հայտարարվել է, որ Սիրիայի Ազգային խորհրդի ընտրությունները տեղի կունենան մայիսի 7-ին: Այս մասին հայտնում է Euronews-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |