«Չորրորդ ինքնիշխանություն». Սերգո Երիցյանը նշանակվելու է Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնում

«Չորրորդ ինքնիշխանություն». Սերգո Երիցյանը նշանակվելու է Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնում

PanARMENIAN.Net - Երեկ ավարտվել է Լեզվի պետական տեսչության պետի թափոտ տեղի մրցույթը, որին մասնակցում էին երեք քաղաքացի` Եսայի Թադևոսյանը, Սերգո Երիցյանը և նրա տեղակալ Մարինե Հովյանը: Եսայի Թադևոսյանը չի հաղթահարել առաջին փուլը, իսկ մյուս մասնակիցները` Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանը և նրա տեղակալ Մարինե Հովյանը անցնելով երկրորդ փուլ` համարվել են հաղթողներ: Երկու հաղթողի դեպքում` նշանակումն իրականացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարը, այս դեպքում` Արմեն Աշոտյանը:

«ՉԻ»-ն հետաքրքրվել է նախարար Արմեն Աշոտյանից` ո՞ւմ է պատրաստվում նշանակել Լեզվի պետական տեսչության պետ` Սերգո Երիցյանին, թե՞ Մարինե Հովյանին: Վերջինս կատակով նկատել է, որ ֆեյսբուք` սոցիալական ցանցում քվեարկություն է ընթանալու, որի արդյունքում էլ պարզ կդառնա, թե ով է հաղթողը: Իսկ ավելի լուրջ` նա ասել է, որ սահմանված ժամկետում կիմանանք, թե ում է տալու նախապատվությունը: Թերթի տեղեկություններով, սակայն, նախկին ՕԵԿ-ական Սերգո Երիցյանն է վերստին նշանակվելու Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնում: Փաստորեն Աշոտյանը ևս չի կարողանում ձերբազատվել ՕԵԿ-ի «ժառանգությունից»: Մնում է եզրակացնել, որ որոշումը պարտադրված է շատ վերևներից:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---