«Բարբրի Լիմիթեդի» հայցադիմումի առնչությամբ «Ջազզվեն» դիրքորոշումը կհայտնի փորձաքննությունների արդյունքները ստանալուց հետո

«Բարբրի Լիմիթեդի» հայցադիմումի առնչությամբ «Ջազզվեն» դիրքորոշումը կհայտնի փորձաքննությունների արդյունքները ստանալուց հետո

PanARMENIAN.Net - Անդրադառնալով վերջերս մամուլում տեղ գտած տեղեկատվությանը` կապված «Ջազզվե» ընկերության կողմից «Բարբրի Լիմիթեդ» ընկերությանը պատկանող ապրանքային նշանը ապօրինի օգտագործելու հետ, «Ջազզվե»-ից հայտնում են, որ «Բարբրի Լիմիթեդ» ընկերությունը 25.11.2011 թվականին «Ջազզվե» ՍՊ ընկերությանն ուղարկված նամակով խնդրել է դադարեցնել «Բարբրի Լիմիթեդ» ընկերությանը պատկանող ապրանքային նշանի օգտագործումը:

Խոսքը վերաբերում է դեռևս 2003 թվականին բացված`Երևան քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող առաջին «Ջազզվե» սրճարանին, որտեղ օգտագործվող պատերի հարդարանքը «Բարբրի Լիմիթեդ» ընկերությունը նմանեցրել է իր ապրանքային նշանին:

«Ջազզվե» ընկերությունը 24.02.2012 թվականին ստացել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.02.2012թ. որոշումը` «ԲարբրիԼիմիթեդ» ընկերությունն ընդդեմ «Ջազզվե» ՍՊԸ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին: Ներկայումս հայցադիմումը ուսումնասիրվում է «Ջազզվե» ընկերության շահերը ներկայացնող «Լեքս Փարթներս» իրավաբանական գրասենյակի կողմից:

«Հաշվի առնելով այն, որ հայցի առարկա հանդիսացող ապրանքային նշանը դեռևս 2003 թվականից օգտագործվում է բոլորովին այլ` ընկերության գործունեության հետ որևէ կերպ չառնչվող ծառայությունների շրջանակում, ինչպես նաև այն հանգամանքը, որ ՀՀ մտավոր սեփականության գործակալության կողմից ներկայումս կատարվում է խնդրո առարկա ապրանքային նշանի պատկանելիությունը որոշելու վերաբերյալ փորձաքննություն, «Ջազզվե» ընկերությունը իր դիրքորոշումը կհայտնի միայն համապատասխան փորձաքննությունների արդյունքները ստանալուց հետո»,- նշվում է հաղորդագրության մեջ:

«Ջազզվե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ստեղծվել է 2003 թվականին: Այն հանդիսանում է Հայաստանում ամենամեծ սրճարանային ցանցը, որն ընդգրկում է թվով իննը սրճարան:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---