Հայաստանը Թբիլիսիում կմասնակցիի BRIDGE EXPO արդյունաբերական ցուցահանդեսին

PanARMENIAN.Net - Ապրիլի 21- 22-ը Թբիլիսիում տեղի կունենա ունիվերսալ առևտրա - արդյունաբերական ցուցահանդես BRIDGE EXPO: BRIDGE EXPO ունիվերսալ առևտրա-արդյունաբերական ցուցահանդեսի կազմակերպման հիմնական դրդապատճառն է Հայաստանի և Վրաստանի տնտեսական համագործակցության հեռանկարներն ու հնարավորություններն են: Հետճգնաժամային աշխարհում առաջացած բարդ տնտեսական իրավիճակներից դուրս գալու ամենահաջողված մոդելներից մեկը արդյունավետ և համալիր երկկողմ համագործակցությունն է:

Ոչ ստանդարտ մոտեցումները, արտասովոր որոշումները, ինչպես նաև արտահանմանը ուղղված արդյունաբերական ռազմավարության մշակումը` սա է առանձին ընկերությունների և երկրի ամբողջ տնտեսության զարգացման և բարգավաճման գրավականը:

ՀՀ կառավարության կողմից մշակվել և հաստատվել է արդյունաբերական արտահանմանն ուղղված տնտեսության զարգացման ռազմավարությունը: Այս ծրագիրը կոչված է նպաստելու և աջակցելու միջազգային շուկաներ դուրս գալու պատրաստակամ ընկերություններին: Ցուցահանդեսին կարող են մասնակցել հետևյալ ոլորտների ներկայացուցիչները`

• Գյուղատնտեսություն և վերամշակում

• Տեղեկատվական Տեխնոլոգիաներ

• Քիմիական արդյունաբերություն

• Փոխադրամիջոցներ / բեռնափոխադրումներ

• Դեղագործություն

• Շինարարություն

• Ոսկերչական արդյունաբերություն

• Տեքստիլ արդյունաբերություն

• Զբոսաշրջություն և հանգիստ

• Ճարտարագիտություն / մեքենաշինություն

Ցուցահանդեսին զուգահեռ ապրիլի 21-ին կանցկացվի BRIDGE Միջազգային տնտեսական համաժողովի արտագնա նիստը: Համաժողովի շրջանակներում քննարկմանը առաջարկվող հիմնական թեզն է` «Փոքր երկրների մեծ հնարավորությունները»: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են` Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը և ՄԱՍՏԵՐ Միջազգային ինտեգրման աջակցության կենտրոնը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---