Ապրիլին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան կամփոփի 2011-ի գիտական գործունեությունը

Ապրիլին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան կամփոփի 2011-ի գիտական գործունեությունը

PanARMENIAN.Net - ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության որոշմամբ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովն կայանալու է ապրիլի 19-ին և 20-ին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական ծառայությունից։ Ապրիլի 19-ին կանցկացվի ՀՀ ԳԱԱ 5 բաժանմունքների տարեկան ընդհանուր ժողովները, իսկ ապրիլի 20-ին` ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը:

ՀՀ ԳԱԱ 2011 թ. գիտական գործունեության մասին զեկուցմամբ հանդես կգա ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: ԳԱԱ 2011 թ. գիտակազմակերպական գործունեության մասին կզեկուցի ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, ԳԱԱ թղթակից-անդամ Հրանտ Մաթևոսյանը:

Գիտական զեկույցներով հանդես կգան նաև ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Միխայիլ Պողոսյանը և ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արմեն Գալոյանը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---