Հունահռոմեական ըմբշամարտի վարկանիշային մրցաշարի առաջին կազմը կհայտարարվի հաջորդ շաբաթ

Հունահռոմեական ըմբշամարտի վարկանիշային մրցաշարի առաջին կազմը կհայտարարվի հաջորդ շաբաթ

PanARMENIAN.Net - Հայաստանի հունահռոմեական հավաքականը ապրիլի 5-ին Երևանում կսկսի ուսումնամարզական հավաքները` նախապատրաստվելով վարկանիշային մրցաշարերին:

Ինչպես ասել է հավաքականի գլխավոր մարզիչ , oլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը, առաջին վարկանիշային մրցաշարի վերջնական կազմը պարզ կդառնա հաջորդ շաբաթ:

«Առաջին մրցաշարը կկայանա ապրիլի 20-22 Սոֆիայում, ամենայն հավանականությամբ այնտեղ հանդես կգան հավաքականի առաջին համարները: Օլիմպիական ուղեգրերի կարժանանան այն մարզիկները, որոնք զբաղեցրել են 1-2 հորիզոնականները»,-ասել է Ջուլֆալակյանը:

Երկրորդ վարկանիշային մրցաշարը տեղի կունենա Չինաստանում, ապրիլի 27-29, իսկ վերջինը` Ֆինլանդիայում` մայիսի 4-6: Հայաստանի հավաքականից օլիմպիական ուղեգիր նվաճել է միայն Արսեն Ջուլֆալակյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---