15 մարտի 2012 - 09:47 AMT
ԶԼՄ-ներում հայտնվել է Բաշար Ասադի և նրա տիկնոջ անձնական նամակագրությունը

Բրիտանական The Guardian թերթի տնօրինության տակ է հայտնվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ու նրա տիկնոջ Ասմայի անձնական նամակագրությունը: Թերթը հրապարակել է հաղորդագրությունների մի մասը:

Արխիվը, որտեղ մոտ 3 հազար հաղորդագրություն կա, որ ուղարկվել է էլեկտրոնային փոստով, The Guardian-ին են փոխանցել Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները: Պարբերականը պնդում է, որ մանրակրկիտ ստուգում է հաղորդագրությունների իսկությունը, սակայն, ըստ թերթի, կեղծիքի հավանականությունը ևս չի կարելի բացառել»:

Նամակագրությունից, մասնավորապես,, կարելի է ենթադրել, որ Սիրիայում հակակառավարական ցույցերի սկսվելուն պես նա բազմիցս խորհրդատվություն է ստացել Իրանի պաշտոնյաներից, ինչպես նաև Թեհրանի հետ կապված միջնորդներից:

Նամակները վկայում են նաև, որ Ասադը ձևավորել է մերձավոր խորհրդականների մի խումբ, որոնք կարող են անմիջական կապ հաստատել Ասադի հետ նրա էլփոստի միջոցով:

The Guardian-ը նաև մեջբերում է Ասադի տիկնոջ նամակագրությունը Քաթարի էմիրի դստեր հետ, որը խորհուրդ է տալիս Սիրիայի նախագահին հեռանալ պաշտոնից: Նամակում ասվում է նաև, որ այդ դեպքում Ասադի ընտանիքը կարող է ապաստան ստանալ Դոհայում: Նամակները նաև բացահայտում են նախագահի ընտանիքի անձնական կյանքի որոշ մանրամասներ: Մասնավորապես, նամակներից կարելի է իմանալ, որ Ասմա Ասադը մի քանի հազար դոլար է ծախսել մոմերի, մոմակալների վրա, որոնք պատվիրել է ինտերնետով: Նամակագրությունից հայտնի է դառնում նաև, որ Ասադը, շրջանցելով պատժամիջոցները, հավելվածներ և երաժշտություն է գնել App Store ինտերնետ-խանութից: Նա նախընտրել է Right Said Fred, New Order, LMFAO կոմպոզիցիաները, ինչպես նաև քանթրի-երգիչ Բլեյք Շելտոնի երգերը: