Ռոման Բերեզովսկի. «Դինամոն» հուսալքվելու առիթ չունի, թացթողումները շտկելու բոլոր շանսերը կան

Ռոման Բերեզովսկի. «Դինամոն» հուսալքվելու առիթ չունի, թացթողումները շտկելու բոլոր շանսերը կան

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ու Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին պատմել է «Զենիթի» հետ առաջիկա խաղի մասին:

«Ցանկալի կլիներ, որ մեր թիմի միավորները ավելին լինեին, սակայն, մենք տեսնում ենք, որ բոլոր մրցակիցները նույնպես դժվար են խաղում ու դժվար են միավոր վաստակում: Այնպես որ «Դինամոն» հուսալքվելու առիթ չունի, թացթողումները շտկելու բոլոր շանսերը կան»:

Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահը խոստովանել է, որ իրեն միշտ ջերմ են ընդունում Պետերբուրգում: «Ժամանակին ես բավականին երկրպագուներ ունեի տեղի ֆուտբոլասերների շրջանում, հավանաբար, դա իր հետքն է թողել: Սակայն, այժմ Պիտերում արդեն ուրիշ ֆավորիտներ կան, որոնք գրում են «Զենիթի» պատմությունը»,-Բերեզովսկու խոսքն է մերջբերել sportsdaily.ru-ն:

«Դինամո»-«Զենիթ» խաղը տեղի կունենա մարտի 16-ին Մոսկվայում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---