ՀԱՕԿ-ը և ձիասպորտի ֆեդերացիան ծրագիր են մշակել 2016 թվականի օլիմպիական խաղերին մասնակցելու համար![]() 15 մարտի 2012 - 16:51 AMT PanARMENIAN.Net - ՀԱՕԿ-ը և Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան համատեղ ծրագիր են մշակել 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակության կազմում նժույգավար ունենալու համար: Նպատակն իրականացնելու առաջին քայլը հանդիսացավ ՄՕԿ-ի Օլիմպիական համերաշխության ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ` Երևանում կազմակերպած մարզչական - տեխնիկական դասընթացը: Հայ մասնագետներից բացի դասընթացը ունկնդրեցին նաև Վրաստանի և Ղազախստանի մարզիչները: Տեսագործնական պարապմունքը ղեկավարեց հույն հեղինակավոր մասնագետ Ստավրոս Գեորգոպոլոսը : Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնը ապահովված է անհրաժեշտ բոլոր պայմաններով և մասնակիցները լիովին գոհ մնացին երևանյան միջոցառումից, տեղեկացնում է Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |