Արզնիի կամրջի տակ ինքնաշեն ատրճանակից կրակել են Անդրանիկ Գ.-ի վրա

Արզնիի կամրջի տակ ինքնաշեն ատրճանակից կրակել են Անդրանիկ Գ.-ի վրա

PanARMENIAN.Net - Մարտի 14-ին ժամը 20.10-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1966 թ. ծնված Անդրանիկ Գ.-ն և հայտնել, որ վնասվածքն ստացել է Երևան-Սևան ճանապարհի 13-րդ կմ-ին՝ Արզնիի կամրջի տակ:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Կոտայքի մարզային վարչությունների, Կոտայքի և Սևանի բաժինների ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Անդրանիկ Գ.-ին հրազենային վնասվածքը պատճառել է 1967 թ. ծնված Սուրեն Ս.-ն:

Ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 15-ին, ժամը 06.30-ին, Սևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի 9 շենքի մի բնակարանից Սուրեն Ս.-ն բերման է ենթարկվել և խոստովանել, որ Բալահովիտ գյուղի 16-րդ փողոցի թիվ 5 տան մոտ, վիճաբանության ժամանակ, Անդրանիկ Գ.-ին ինքնաշեն ատրճանակից կրակել է ինքը, որից հետո դեպքի վայրում նետել է ատրճանակն ու հեռացել: Սուրեն Ս.-ն ձերբակալված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որեւէ այլ վնաս պատճառելը, որը վտանգավոր չէ կյանքի համար եւ չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հետեւանքներ, բայց առաջացրել է առողջության տեւական քայքայում կամ ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ: Պատժվում է կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) և 235 հոդվածի 1-ին մասի(Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հինգհարյուրապատիկի չափով կամ առանց դրա) հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---