ՀՀ խորհրդարանի խոսնակը ցավակցություն է հայտնել իր բելգիացի գործընկերոջը

ՀՀ խորհրդարանի խոսնակը ցավակցություն է հայտնել իր բելգիացի գործընկերոջը

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը Շվեյցարիայում տեղի ունեցած դպրոցական ավտոբուսի վթարի կապակցությամբ ցավակցական նամակ է ուղարկել Բելգիայի Սենատի նախագահ տիկին Սաբին դը Բեթյունին:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԺ, նամակում, մասնավորապես, ասվում է. «Ցավով տեղեկացանք Շվեյցարիայում տեղի ունեցած դպրոցական ավտոբուսի վթարի մասին, որի հետեւանքով կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ: Ձեր երկրի համար դժվարին այս պահին Հայաստանի Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եւ զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին, ուսուցիչներին, Բելգիայի ողջ ժողովրդին: Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում եւ վերադարձ դպրոց ու ընտանիք: Ընդունեք, խնդրեմ, մեծարգո տիկին նախագահ, խորին հարգանացս հավաստիքը»:

Վթարը տեղի է ունեցել Սյեր քաղաքում, երեքշաբթի երեկոյան, տեղի ժամանակով 21,15: Ավտոբուսն անհայտ պատճառներով կորցրել է կառավարումը և բախվել թունելի պատին: ՃՏՊ զոհ է դարձել 28 մարդ, որոնցից 22-ը երեխաներ են: Ավելի քան 20-ը տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել: Զոհվել են նաև 2 վարորդները:

ՃՏՊ պատճառները առայժմ հայտնի չեն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---