Ռուսաստանն աջակցում է Սիրիայում Քոֆի Աննանի առաքելությանը

Ռուսաստանն աջակցում է Սիրիայում Քոֆի Աննանի առաքելությանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանն աջակցելու է Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի առաքելությանը: Այս մասին հաղորդվում Է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում, որը հրապարակվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Սիրիայում ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ դեսպանորդի հեռախոսազրույցի արդյունքում:

Մասնավորապես, աստաթղթում ասվում է, որ «ռուսական կողմը այսուհետ ևս նրան ակտիվ օգնություն է ցուցաբերելու», հայտնում է Ռոսբալթը:

Սիրիական իշխանությունները դրական արձագանք են տվել Աննանի առաջարկներին, ով կոչ էր արել նախագահ Բաշար Ասադին դադարեցնել ընդդիմությանը դիմակայելը և փորձել փոխզիջումային տարբերակ գտնել:

Սիրիայում արդեն մեկ տարի է չեն դադարում հակակառավարական ցույցերը: Ըստ ՄԱԿ-ի հրապարակած տվյալների, երկրում մեկ տարվա զինված հակամարտության արդյունքում 7,5 հազար մարդ է զոհվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---