Դամասկոսում պայթյունից զոհվածների թվում խաղաղ քաղաքացիներ են

Դամասկոսում պայթյունից զոհվածների թվում խաղաղ քաղաքացիներ են

PanARMENIAN.Net - Մարտի 17-ին ահաբեկիչները Դամասկոսում պայթեցրել են երկու ականապատ մեքենաներ: Կան զոհեր խաղաղ բնակիչների ու անվտանգության ուժերի աշխատակիցների շարքում, հայտնել է Սիրիայի հեռուստատեսությունը:

Ահաբեկչական գործողություններից մեկն իրականացվել է հակահետախուզության շենքի մոտ, Թահրիր հրապարակի շրջանում:

Մյուսը տեղի է ունեցել Օմեյադների հրապարակում, որտեղ երկու օր առաջ զանգվածային հանրահավաք է ի սատարումն նախագահ Ասադի:

Զոհվածների քանակի ու նյութական վնասի չափերի մասին դեռ չի հայտնվում, հայտնել է newsru.com-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---