Հայկ Բաբուխանյան. ՍԻՄ-ը Սերժ Սարգսյանին համարում է Հայաստանում ազգային-պահպանողական շարժման առաջնորդ

Հայկ Բաբուխանյան. ՍԻՄ-ը Սերժ Սարգսյանին համարում է Հայաստանում ազգային-պահպանողական շարժման առաջնորդ

PanARMENIAN.Net - «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանը լրագրողներին բացատրել է իշխող ՀՀԿ-ի հետ միությունը երկու կուսակցությունների հայացքների ընդհանրությամբ և հայտնել, որ ՀՀԿ ընտրացուցակում ՍԻՄ-ը կունենա 3 տեղ: «Այս որոշումը մեզ համար բնական է, քանի որ դեռևս 1989-ից մեր կուսակցությունը համագործակցում է ՀՀԿ հետ: Մեր համագործակցությունն այնքան սերտ է, որ 1992թ ես, լինելով ՍԻՄ փոխնախագահ, գլխավորեցի ՀՀԿ պաշտոնական պարբերականը»,-ընդգծել է նա:

Բաբուխանյանն ընդգծել է, որ երկու կուսակցությունների գաղափարախոսությունները հիմնված են ազգային-պահպանողական գաղափարների վրա, և կուսակցությունը ՀՀ նախագահ և ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին ընկալում է որպես երկրում ազգային-պահպանողական շարժման առաջնորդ:

Ընդ որում, Բաբուխանյանը հերքել է այն լուրը, որ ՍԻՄ-ը հետագայում կարող է լուծարվել և ընդգրկվել ՀՀԿ կազմում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---