Հայաստանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

Հայաստանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

PanARMENIAN.Net - Մարտի 21-24-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը տեղական 8 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ, ներկայացնելու է Հայաստանը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք «MITT» 2012 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

Ըստ ԱՄՀ մամուլի ծառայության հաղորդագրությունում, այն Ռուսաստանի ամենամեծ ցուցահանդեսն է, և նախատեսվում է, որ այս տարի «MITT» ցուցահանդեսին մասնակցելու են շուրջ 3000 ընկերություններ և շուրջ 80 հազար այցելուներ աշխարհի 185 երկրներից:

Հայաստանն առաջատար այս ցուցահանդեսին մասնակցում է առաջին անգամ և նպատակ ունի խթանել Ռուսաստանից ներգնա զբոսաշրջային հոսքերի աճը, ինչպես նաև առավելագույնս օգտագործել զբոսաշրջային ոլորտում առկա հայ-ռուսական համագործակցության մեծ պոտենցիալը:

Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը կազմակերպվում է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան հետ համագործակցությամբ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---