Համաշխարհային բանկն ավելի շատ ուշադրություն է հատկացնելու ՀՀ Վերահսկիչ պալատի աշխատանքին

Համաշխարհային բանկն ավելի շատ ուշադրություն է հատկացնելու ՀՀ Վերահսկիչ պալատի աշխատանքին

PanARMENIAN.Net - ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրներիդեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին:

Համաշխարհային բանկի հետ համագարծակցության առումով ՎՊ նախագահը առաջնային է համարել շինարարության, գնումների ոլորտներում և մրցույթների անցկացման ուղղությամբ կատարվելիք բարեփոխումները:

Իշխան Զաքարյանը տեղեկացրել է նաև, որ հանրապետության նախագահի հետ քննարկվել է պետական բյուջեի օպերատիվ վերահսկողության հարցը: Այս առումով պալատին առաջին հերթին անհրաժեշտ են մարդկային ռեսուրսներ, ինչպես նաև տեխնիկական բազայի հզորացում և օրենսդրական դաշտի բարելավում:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ասադ Ալամը, շնորհակալություն հայտնելով ՎՊ-ին մոտեցումների և աշխատաոճի համար, նշել է, որ Համաշխարհային բանկը մեծ ուշադրություն է դարձնում պալատի կատարած աշխատանքներին, քանի որ լուրջ միջոցներ է ներդնում կառավարության ծրագրերի իրականացման ուղղությամբ: Ասադ Ալամը բարձր է գնահատել Վերահսկիչ պալատի ` անկախ լինելու, միջազգային չափանիշներով աշխատելու նաև մարդկային և մասնագիտական ռեսուրսների հզորացման հետ կապված տեսակետը:

Ինչպես նշում է ՎՊ մամուլի ծառայությունը, «Վերահսկիչ պալատի հզորացում» ծրագրով համաշխարհային բանկը 478.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ է հատկացրել Վերահսկիչ պալատին`վերջինիս կարողությունների ուժեղացման նպատակով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---