ՀՀ փոխվարչապետը Սերգեյ Լեբեդևի հետ քննարկել է ԱՊՀ միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության հարցեր

ՀՀ փոխվարչապետը Սերգեյ Լեբեդևի հետ քննարկել է ԱՊՀ միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության հարցեր

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Մոսկվայում մասնակցեց ԱՊՀ տնտեսական խորհրդի 53-րդ նիստի աշխատանքներին:

Լիագումար նիստի օրակարգում ընդգրկված էին ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր ոլորտներին ու ուղղություններին վերաբերող մոտ երկու տասնյակ հարցեր:

Մասնավորապես քննարկվեցին ԱՊՀ մասնակից երկրների ֆինանսական ծառայությունների շուկայի ազատականացման հայեցակարգի, արդյունաբերության ոլորտում համագործակցության եւ ԱՊՀ մասնակից երկրների արդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի ստեղծման մասին համաձայնագրի, մինչեւ 2020թ. ընկած ժամանակահատվածում ԱՊՀ անդամ-երկրների ինովացիոն ծրագրի միջպետական օպերատորի մասին կանոնադրության նախագծերը, օրակարգային մի շարք այլ հարցեր: Այս մասին հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունը:

Փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց նաեւ «ԱՊՀ եւ եվրասիական ինտեգրացիայի նոր ձեւաչափեր» խորագրով միջազգային տնտեսական համաժողովին, որի օրակարգում էին ազատ առեւտրի գոտու, միասնական տնտեսական տարածքի, ներդրումային քաղաքականության, տեխնիկական, տեխնոլոգիական եւ ինովացիոն ոլորտներում համագործակցության հարցեր:

Փոխվարչապետը ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւի հետ քննարկեց նաեւ ԱՊՀ միջռեգիոնալ եւ մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի գործունեության արդյունավետությանն առնչվող հարցեր` կառույցի ներկայացուցչական մակարդակը խորհրդի նպատակներին եւ գործունեության կարգին համապատասխանեցնելու հետ կապված:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---