Ալեքսանդր Լուկաշենկո. ԵվրԱզԷՍ-ի տրանսֆորմացիայի մասին պայմանագիրը չ կնքվեց Ղազախստանի դիրքորոշման պատճառով

Ալեքսանդր Լուկաշենկո. ԵվրԱզԷՍ-ի տրանսֆորմացիայի մասին պայմանագիրը չ կնքվեց Ղազախստանի դիրքորոշման պատճառով

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական համագործակցության ( ԵվրԱզԷՍ) մասին համաձայնությունը չստորագրվեց Մոսկվայի գագաթաժողովում, քանի որ Ղազախստանը դեմ է եղավ: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Russia Today-ին տված հարցազրույցում: «Մենք իսկապես չենք ընդունել համաձայնագրի այս նախագիծը, չենք ստորագրել այն, քանի որ Ղազախստանը կտրականապես դեմ է հանդես եկել տնտեսական միությանը»,-ասել է նա:

Ըստ նրա, Ղազախստանը դեմ էր ռուսների և բելառուսների առաջարկություններին, «իսկ մենք միաձայն կողմ էինք համաձայնագիրը ստորագրելուն»: «Մենք ասել էինք, որ պետք է ստորագրել պայմանագիրը: Նրանք հայտարարեցին, որ պետք չէ արագացնել այդ գործընթացը»,-մեկնաբանել է Լուկաշենկոն:

Նա հիշեցրել է, որ իսկապես ավելի վաղ պայմանավորվածություն կար այն մասին, որ 2015թ. Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը լինելու են Եվրասիական տնտեսական միությունում: «Այստեղ ռուսներն առաջարկեցին արագացնել գործընթացը: Իսկ բելառուսական կողմը դեմ չէր դրան և ուշադրություն էր դարձնում երկու կողմերի դիրքորոշումներին»,-ասել է նախագահը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---