Մի ծանրաբեռնեք ձեզ անձրևանոցով. Մարտի 22-26-ին անձրև չի սպասվում

Մի ծանրաբեռնեք ձեզ անձրևանոցով. Մարտի  22-26-ին անձրև չի սպասվում

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում մարտի 22-ին, 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ին արևելյան շրջաններում սպասվում է տեղումներ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ քամին սպասվում է արևմտյան՝ 1-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 23-ի ցերեկը կնվազի 3-5, արևելյան շրջաններում` 6-8 աստիճանով, 24-ի գիշերը կնվազի 2-4, ցերեկը նույնքան կբարձրանա: 26-ին հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 2-7 աստիճանով: Երևանում մարտի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---