Վարչապետ. Բարեգործական ծրագրերը սոցիալական խնդիրների լուծման կարևորագույն տարրերից մեկն են

PanARMENIAN.Net - Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում ՀՀ 8 մարզերի շուրջ 5000 առավել անապահով և խոցելի անձանց մատուցվել են սոցիալական, առողջապահական և սննդի մատուցման ծառայություններ`18 քաղաքների 23 ցերեկային և համայնքային կենտրոններում: Այսօր «Կենսական անհրաժեշտ ծառայությունների մատուցում խոցելի խմբերին» ծրագրի շնորհանդեսին այս մասին հայտնեց «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը:

Ծրագիրը իրականացվում է ՀՀ կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի», «Հակաճգնաժամային հիմնադրամի» ֆինանսկան աջակցությամբ:

«Բարեգործական ծրագրերը սոցիալական խնդիրների լուծման կարևորագույն տարրերից մեկն են: Համոզված ենք, որ ծրագրի շնորհիվ կթեթևանան բազմաթիվ կարիքավորների հոգսեր»,-նշված է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձում:

«Աառքելություն Հայաստան» ՀԿ նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը հատկապես կարևորեց անապահով հայրենակիցներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու և ծառայությունների կայացումն ապահովելու հանգամանքը: «Առանձնակի վերաբերմունքի կարիք ունեն տարեց շահառուները: Ծրագրի շրջանակներում նախատեսված է, որ վերջիններս չպետք է մեկուսացվեն հարազատներից, նաև` պետք է վերաինտեգրվեն հասարակությանը»,-ընդգծեց ՀԿ նախագահը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---