Շվեյցարիայում պատրաստվում են հանրաքվե անցկացնել «արտասահմանցիների քվոտա» սահմանելու մասին

PanARMENIAN.Net - Շվեյցարիայում կկայանա հանրաքվե արտասահմանցիների նկատմամբ այսպես կոչված քվոտա կիրառելու մասին: Համազգային հարցման անցկացումը պնդել են Շվեյցարական ժողովրդական կուսակցության ազգայնականները: Կուսակցության ներկայացուցիչներն իրենց նախաձեռնության համար հավաքել են 135 557 ստորագրություն և դրանով հանդերձ անհրաժեշտ քվորում ապահովել հանրաքվե անցկացնելու համար, հայտարարել է շվեյցրական կառավարությունը, հաղորդում է Der Spiegel-ը:

Շվեյցարական ժողովրդական կուսակցությունը ցանկանում է սահմանափակել արտասահմանցիներին տրվող անձնագրերի քանակը, ղեկավարվելով այնպիսի չափանիշներով, ինչպիսիք են քաղաքականությունը և պոտենցիալ ներգաղթողների ֆինանսական բարեկեցությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---