Լեւոն Մելիք-Շահնազարյան.

Ռոբերտ Քոչարյանի հեռուստահարցազրույցը շփոթություն է առաջացրել Ադրբեջանում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեռուստահարցազրույցը նշանակալի իրադարձություն եղավ, հատկապես Ռամբույեի հանդիպումից հետո: Վերջին ամսվա ընթացքում ադրբեջանցի քաղաքական գործիչները ԱՀ նախագահ Իլհամ Ալիեւի գլխավորությամբ ինչ ասես ասում էին. Հայաստանը վախենում է, Ադրբեջանը պատերազմ կսկսի եւ կվերադարձնի տարածքները եւ այլն: Կարծում եմ, Հայաստանի նախագահի ելույթը ամեն ինչ հստակեցրեց: Հակամարտության կողմերի միջեւ ներկա իրավիճակը PanARMENIAN.Net-ին է մեկնաբանել քաղաքագետ, միջազգային իրավունքի մասնագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը:
Կարելի՞ է Հայաստանի նախագահի ելույթը համարել ադրբեջանական կողմին տված պատասխան եւ ինչ եզրակացություններ կանի Ադրբեջանն իրավիճակի նման հստակ պարզաբանումից հետո:

Անուղղակիորեն կարելի է: Իհարկե, նախագահը խոսել է այդ մասին, մյուս կողմից. չանդրադառանալ Ադրբեջանի պաշտոնական անձանց մշտական ռազմաշունչ հայտարարություններին արդեն հնարավոր չէր: «Կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը առկա իրողությունների սթափ գնահատական էր, սեփական երկրի արժանապատվությամբ եւ հպարատությամբ տոգորված:

Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից հետո ես այցելեցի ադրբեջանական խոշորագույն կայքեր, եւ համոզվեցի, որ Հայաստանի նախագահի հարցազրույցից հետո Ադրբեջանը մի քիչ շփոթված է: Ոչ մի, քիչ թե շատ լուրջ պատասխան եւ մեկնաբանություն ադրբեջանական կայքերում ես չկարողացա գտնել: Ամենայն հավանականությամբ, խնդիրը նրանում է, որ Ադրբեջանը առաջին անգամ հանդիպեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորաման իր ռազմաշունչ հայտարարությունների վերաբերյալ խիստ պատասխանի: Վերջի վերջո, Ադրբեջանը, համենայն դեպս հեղինակավոր մարդիկ, լավ հասկանում են, որ ԼՂՀ-ի դեմ հետագա պատերազմը ոչ միայն կարող է պարտությամբ ավարտվել, այլեւ «Ադրբեջան» պետության վերացմամբ:

Արդյո՞ք դա ի նկատի չուներ Ադրբեջանում ԱՄն դեսպան Ռինո Հարնիշը, ասելով, որ «պատերազմը ճանապարհ կբացի ողբերգությունների համար Կովկասում:

Յուրաքանչյուր պատերազմ հումանիտար ողբերգություն է ,եւ կատարյալ կլիներ, եթե երկրների եւ ժողովուրդների միջեւ ծագած խնդիրները լուծվեին մեկ բաժակ թեյի շուրջ: Սակայն, եթե ռազմական գործողությունները վերսկսեն, Հայաստանի մեղավորությունը դրանում չի լինի: Ինչ վերաբերում է պարոն դեսպանի, որպես ԵԱՀԿ ՄԽ երկրի ներկայացուցչի հայտարարություններին, ապա ցանկալի կլիներ, որ ԱՄՆ-ը ավելի շատ ուշադրություն դարձներ Լեռնային Ղարաբաղի հարցի իրավական կողմի վրա, այլ ոչ թե սարսափեցներ պատերազմով:

Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը վերջին հարցազրույցներից մեկում դժգոհություն հայտնեց բանակցությունների ընթացքի եւ Ադրբեջանի վարքագծի վերաբերյալ: Ինչպե՞ս եք կարծում, ում տեսակետն էր նա ներկայացնում` սեփական թե մեկ ուրիշի:

Այազ Մութալիբովը երբեք սեփական կարծիք չի ունեցել: Երեւի միայն բացառությամբ այն շրջանի , երբ նա Բաքվի օդափոխիչների գործարանի տնօրենն էր (անցյալ դարի 80-ական թվերին): Խորհրդային բանակի օգնությամբ դառնալով Ադրբեջանի ԿԿ ԿԿ առաջին քարտուղար, Մութալիբովը ամբողջությամբ ենթարկվում էր Բաքվի ռազմական կոմենդանտ Բունիյաթովին, ապա Ադրբեջանի ժողովրդական ճակատին: Այժմ խոսում է նրանց շահերից, ովքեր նրան ապաստան են տվել: Ինչ վերաբերում է բանակցությունների ձեւարափին, ապա այն վատը չէ: Հնարավոր է, արժեր Իրանին եւս ներգրավել տարածաշրջանում ակտիվ խաղաղապահ գործնեության մեջ: Դա շատ տեղին կլիներ` հաշվի առնելով Եվրոպայի եւ իսլամական աշխարհի միջեւ սկսվող հակամարտությունը:

Հարեւան հանրապետությունում շատ են խոսում նավթի մասին, դարման համարելով այն բոլոր չարիքների դեմ: Սակայն որտեղ նավթ, այնտեղ` պատերազմ: Ինչպե՞ս եք կարծում, արդյոք շատ չեն Ադրբեջանում հույսը դնում նավթադոլարների վրա:

Որոշ չափով այդ հարցին պատասխանել է Ռոբերտ Քոչարյանը. «Նավթ ունենալ դեռեւս չի նշանակում ունենալ արդյունավետ տնտեսություն եւ մարտունակ բանակ: Անարդյունավետ է անմիջական կապ տեսնել այդ երկու հարցերի միջեւ: Եվ, հակառակը, կարելի է ասել, որ նավթի գործոնը, հաճախ բարոյալքում է տնտեսությունը եւ կաշառակերության, եւ կլանային համակարգի ձեւավորման տեսակետից»:
Մյուս կողմից, կրթության որակը եւ մտավոր զարգացումն Ադրբեջանում այնքան ցածր մակարդակի վրա են, որ գնվող ռազմական տեխնիկան եւ կապի միջոցներն այնտեղ ուղղակի մետաղի ջարդոնի են վերածվում: «Մենք դա կարող էինք տեսնել 1992-94 թթ., նույնը տեսնում ենք այժմ: Պատահական չէ, որ մարդասպան Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում մտավորապես ոչ լիարժեք ճանաչվեց: Իսկ դա նրանց բանակի վերնախավն է: Որքան հիշում եմ երկրորդ ադրբեջանցի-կուրսանտը տառապում է ամնեզիայով: Ինքը Իլհամ Ալիեւն էլ է հասկանում, որ ղարաբաղյան հակամարտության ուժային լուծումների հույսերն, անհեռանկար են: Տնտեսությունն այստեղ կապ չունի:

Ոչ անհայտ Ակիֆ Նաղին հայտարարել է, որ Ադրբեջանի բնակիչների 60 տոկոսը կողմ է պատերազմի վերսկսմանը...

Չեմ կարծում, որ նույնիսկ Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունում (ՂԱԿ) չի գտնվի խնդրի ուժային լուծում ցանկացող կամ դրան ձգտող 60 տոկոս: «Մոլեգին Նաղին գտնում է, որ այդպիսով ոգեւորում է հայրենակիցներին:Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների վերսկսման կողմնակիցների տոկոսը Հայաստանում չնչին է: Ես սոցիոլոգիական հետազոտություններ չեմ անցկացրել, սակայն, կարծում եմ, որ նրանց թիվը 5 տոկոսից պակաս կլինի: Սակայն հայ ժողովուրդը ունակ է համախմբվելու եւ համատեղ լուծելու համազգային խնդիրները: Թե որքանով է Ադրբեջանը պատրաստ նման խնդիրների լուծմանը, մենք տեսանք 1992-94 թթ.:
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

---