Ղարաբաղյան հակամարտություն. Այսօր չափազանց կարեւոր է զերծ մնալ կտրուկ շարժումներից

Հովհաննես Իգիթյան.

Ղարաբաղյան հակամարտություն. Այսօր չափազանց կարեւոր է զերծ մնալ կտրուկ շարժումներից

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության իրավաբանական հիմքը գնալով ավելի է կարեւորվում ղարաբաղյան հակամարտության խաղաղա կարգավորմանն ուղղված հետագա քայլերի համար: Ադրբեջանը շարունակ խոսում է ՄԱԿ-ի բանաձեւերի մասին, որոնք, ինչպես կարծում են Բաքվում, լիովին համապատասխանում են ադրբեջանական կողմի շահերին: Խնդրի իր ընկալումը PanARMENIAN.Net-ի թղթակցին է ներկայացրել Հայաստանի Ազգային ժողովի 1995-1999 թթ. արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանը:
Որո՞ոնք են ԼՂՀ-ն որպես բանակցային կողմ ճանաչելու իրավաբանական հիմքերը

1991 թվականի հանրաքվեն գտնվում էր ԽՍՀՄ իրավական դաշտում: Ինչպես հիշում եք, կա Միության կազմից միութենական հանրապետության դուրս գալու մասին օրենք, որով նախատեսվում էր նաեւ ինքնավար հանրապետության կամ մարզի անջատում: Հենց այդ հանրաքվեն էլ իրավական հիմք է ԼՂՀ-ն հակամարտության կողմ ճանաչելու համար: Ինչպես հիշում եք, ՄԱԿ-ի մի քանի բանաձեւ է ընդունել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ: Ճիշտ է, այնտեղ դատապարտվում են տեղական ուժերի գործողությունները, առաջարկվում է դուրս գալ գրավյալ հինգ շրջաններից: Իրականում դրանք օրինականացնում են Լեռնային Ղարաբաղի բանակցությունների կողմ լինելու փաստը, իրավաբանական տեսակետից: Նոր հանրաքվեն Լեռնային Ղարաբաղում, որ առաջարկվել էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Ռամբուեի հանդիպման ժամանակ, ծուղակ է: Փաստորեն, զրոյին է հավասարեցվում 1991թվականի ԼՂՀ անկախության վերաբերյալ հանրաքվեն: Այդ քայլը կարելի է դիտարկել որպես զիջում Ադրբեջանի կողմից, սակայն դա այդպես չէ: Այդ դեպքում հանրաքվեի անցկացման (կամ չանցկացման) պայմանները պետք է ներկայցնի ԼՂՀ-ը: Պետք է իրավաբանական բանաձեւ մտածել տեղափոխված անձանց եւ գաղթականների համար. դրանով կարող է զբաղվել միայն ԼՂՀ ԱԳՆ-ն:

Ի՞նչ փոփոխություններ են եղել վերջին տարիներին կարգավորման գործընթացում:

Վերջին 7-8 տարիներին փոխվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների ձեւաչափը: Այս դեպքում տեղ են գտել թե սուբյեկտիվ եւ թե օբյեկտիվ գործոններ: 1998 թվականին Հայաստանում իշխանության գլուխ եկավ Ռոբերտ Քոչարյանը, եւ, բնական է, փոխվեց երկրի արտաքին քաղաքականությունը: Նոր իշխանությունները անցկացնում էին երկկողմանի բանակցությունների քաղաքականություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչը շատ ձեռնտու էր հակառակ կողմին: Ըստ էության փոխվեց հակամարտության մեթոդաբանությունը: Ադրբեջանը սկսեց խոսել Հայաստանի մասին` որպես ագրեսորի: Ադրբեջանն այնքան շատ է խոսել այդ մասին, որ նույնիսկ ինքն է դրան հավատում:
Երկու երկրների նախագահների եւ միջնորդների ամեն նոր հանդիպումը միայն օրնականացնում էր նոր ձեւաչափը: ԵԱՀԿ Մինսկի խումբը հեշտությամբ ընդունեց այդ փոփոխությունը. մեկ գլխացավանք վերացավ: Սակայն պետք չէ մոռանալ, որ զինադադրաի վերաբերյալ Բիշքեքի համաձայնագրի ներքո երեք ստորգրություն կա` Հայաստանի, Ադրբեջանի եւ ԼՂՀ: Իսկ ինչ վերաբերում է բանակցություններում այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի» մասնակցությանը` Նիզամ Բահմանովի գլխավորությամբ, ապա դա անհեթեթություն է: Նիզամի Բահմանովը հակամարտության ոչ իրավաբանական կողմ է, եւ ինչ-որ մեկին ներկայացնելու իրավունք չունի:

Ի՞նչ կարելի է ակնկալել, եթե հակամարտությունը թեւակոխի ռազմական փուլ

Ներկայումս չափազանց կարեւոր է չանել կտրուկ շարժումներ, բարձրագոչ հայտարարություններ: Լայնածավալ ռազմական գործողությունները կարող են փոփոխության ենթարկել բանակցությունների ձեւաչափը: Կառաջանա բոլորովին այլ դաշտ, որտեղ ղարաբաղյան հակամարտությունը կլուծեն հակամարտությունից շատ հեռու կանգնած երկրներ: Ինչին էլ, ի դեպ, ցանկանում է հասնել Ադրբեջանը, փորձելով տեղափոխել հարցը ՄԱԿ, ասելով, որ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը սպառել է իրեն:
Ես ուզում եմ հիշեցնել, որ այժմ ազգերի ինքնորոշման իրավունքը ՄԱԿ-ում վերածվել է ժողովրդների իրավունքի: Ձեւաչափի կամ հակամարտության ընթացի ցանկացած փոփոխություն պահանջում է նոր իրավաբանական հիմք: Այդ դեպքում, Հայաստանին եւ ԼՂՀ կարող է սպասել վատագույն սցենարը` Խորհրդային Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ 1921 թվականի Մոսկովյան պայմանագրի, կամ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի պես մի բան:
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

---