Մենք ամեն կերպ կխոչընդոտենք հակահայկական ցույցերի անցկացմանը Եվրոպայում

Կիրո Մանոյան.

Մենք ամեն կերպ կխոչընդոտենք հակահայկական ցույցերի անցկացմանը Եվրոպայում

PanARMENIAN.Net - Մարտի 18-ին Լիոնում հակահայկական ցույց էր կազմակերպվել թուրքական համայնքի ներկայացուցիչների կողմից: Լիոնի նահանգապետը խոստացել էր արգելել Ցեղասպանության հուշարձանի կանգնեցման դեմ ցույցը, քանի որ գիտեր, որ դրա հետեւում կանգնած էին Լիոնի թուրք հյուպատոսը եւ «Գորշ գայլեր» ֆաշիստական կազմակերպությունը: Մարտի 17-ին Լիոնի նահանգապետը հանկարծ հայտարարել էր, թե ցույցը չի արգելվելու: Նահանգապետն այդ որոշումը կայացրել էր` չնայած այն բանին, որ անցած շաբաթվա ընթացքում Լիոնի ամբողջ քաղաքական դասը գրավոր ու բանավոր կերպով կոչ էր ուղղել` արգելելու ցույցը: Լիոնի ցույցը Հայոց ցեղասպանությունը հերքելու նպատակ էր հետեւում, ինչը անընդունելի է Հայոց ցեղասպանությունը ճանաչած Ֆրանսիայի համար: PanARMENIAN.Net-ի խնդրանքով իրադրությունը մեկնաբանում է Հայ Դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Ինչպե՞ս եք կարծում, արդյո՞ք Լիոնի իրադարձությունները շարունակություն կունենան:

Դժվար է ընդհանրապես վերջ դնել հակահայկական ցույցերին եւ հայտարարություններին Ֆրանսիայում: Հայ Դատի եվրոպական վարչությունը փորձելու է այդ ամենին ամեն կերպ խոչընդոտել. սկսած պրոպագանդայից մինչ նպատակաուղղված քաղաքականություն: Նրա խոսքերով, Ֆրանսիայի հայկական համայնքը, որ ավելի քան 350-400 հազար մարդ է կազմում համախմբված է եւ հնագույն արմատներ ունի: Հայերը բավական լծակներ ունեն Ֆրանսիայի իշխանությունների վրա ազդելու համար, այն դեպքում, երբ թուրքերը ընդհանուր առմամբ 850 հազար են կազմում, վատ են կազմակերպված եւ քաղաքական կշիռ չունեն:
Թուրքական համայնքը հիմնականում կազմված է գյուղի բնակիչներից, որոնք նույնիսկ հստակ պատկերացում չունեն իրենց բնակության երկրի մասին: Թուրքական համայնքը համեմատաբար նոր է, նա չի հասցրել կապեր հաստատել, այն հարգանք չի վայելում Ֆրանսիայում: Այն փաստը, որ հայերի օգտին հանդես են եկել ֆրանսիացիներն ու արաբները, շատ բան է ասում: Թուրքերը պետք է հասկանան, որ Եվրոպայում թուրքերի դեմ հանդես են գալիս ոչ միայն հայերը, այլեւ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ այլ երկրների բնիկները: Սակայն հատկապես պետք է ողջունել այն ֆրանսիացիներին եւ արաբներին, որ կանգնել են մեր հայրենակիցների կողքին, եւ ,ես կարծում եմ, այդպես կլինի միշտ:

Կապվա՞ծ են արդյոք Ֆրանսիայի հակաթուրքական տրամադրությունները Հայոց ցեղասպանության հարցի հետ:

2005 թվականին Ֆրանսիայում կտրուկ աճեցին հակաթուրքկան տրամադրությունները` կապված Թուրքիայի Եվրամիություն անդամագրվելու բանակցությունների սկսելու հետ: 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչումը հանդիսանում է Թուրքիայի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության դրսեւորումներից մեկը: Հայերը պետք է օգտագործեն այդ հնարավորությունը, որպեսզի մյուս երկրներից եւս պահանջեն Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Այդ ուղղությամբ մեծ աշխատանք է տանում Հայ Դատի եվրոպական գրասենյակը, եւ հենց վերջինիս ջանքերի շնորհիվ է, որ ֆրանսիացի ուսանողները գիտեն ցեղասպանության մասին: Լիոնում կազմակերպված հանրահավաքի ժամանակ, ցուցարարաները Հայոց ցեղասպանության փաստը հերքող պաստառներ էին տանում եւ հակահայկական հայտարարություններ անում, ինչը արգելվում է Ֆրանսիայի օրենսդրությամբ, եւ ինչի դեմ հանդես եկան ֆրանսիացի ուսանողները` միանալով ՀՅԴ Դաշնակցության երիտասարդ խմբավորումը ներկայացնող հայերին:

Վերջին ժամանակներում հաճախակի են դարձել Թուրքիայից հայ պատմաբաններին արվող հրավերները Հայոց ցեղասպանության հարցին նվիրված կոնֆերանսներին մասնակցելու համար: Ո՞րն է այդ հրավերների նպատակը:

Թուրքերի կողմից կազմակերպվող կոնֆերանսի միակն նպատակն է հայերին ներքաշել Ցեղասպանության մասին բանավեճի մեջ. եղե՞լ է այն իրականում, թե ոչ: Հայ պատմաբանները ճիշտ են վարվում, երբ հրաժարվում են այդպիսի միջոցառումներին մասնակցելուց:

Հայ պատմաբանները ոչինչ չունեն խոսելու ցեղասպանության մասին Թուրքիայի դիրքորոշումը ներկայացնող մարդկանց հետ: Այլ բան է, երբ նրաքն շփվում են այդ երկրի այն շրջանակների ներկայացուցիչների հետ, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանության փաստը: Նրանց հետ մեր պատմաբանները հանդիպում են. նրանցից են Թաներ Աքչամը, Մուրադ Բելգեն եւ մի քանիսը եւս: Ես պետք է նշեմ, որ այդ մարդկանց հրավեր ուղարկվում են վերջին հերթին, ավելի ուշ, քան հայերին, իսկ հաճախ նրանք պարզապես չեն հասցնում ներկա գտնվել պետական մակարդակով կազմակերպված կոնֆերանսներին:
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

---