ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՀԵՐՔՈՒՄ ԵՆ ԼԱՉԻՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՃԱՄԲԱՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության գոտում անհայտ կորածների, պատանդների որոնման եւ գերիների ազատ արձակման Միջազգային աշխատանքային խումբը (ՄԱԽ) հայտարարում է, որ Լաչինում ադրբեջանցի կամիկաձե երեխաների ճամբարների մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին ասվում է ՄԱԽ-ի տարածած մամլո հաղորդագրությունում, որի համանախագահները վերջերս այցելել էին Լաչին: Հաղորդագրության համաձայն, ընթացիկ տարվա մայիսի 20-ին ադրբեջանական «Զերկալո» թերթում հրապարակվել է լրագրող Լալա Նուրիի «Լաչինը «Բուխենվալդ» է ադրբեջանցի երեխաների համար» հոդվածը: Հոդվածը հայտնվել է այն բանից հետո, երբ ՄԱԽ-ի համանախագահ Փ. Զաքարեիշվիլին հերյուրանք է անվանել Հայաստանից փախուստի դիմած Ռոման Թարյանի եւ Արթուր Ապրեսյանի այն հավաստումները, թե հայկական կողմից գերված ադրբեջանցի երեխաներից կամիկաձե են պատրաստում: Հոդվածում հաղորդվել է, որ ոմն գործարար Ասաֆ Ալիմարդանովը զանգահարել է թերթի խմբագրություն եւ պատմել, որ իր հետ աշխատող «ամերիկացի ինժեներ Թերրի Քեյգլը 90-ական թթ. օկուպացված Լաչին այցելության ընթացքում հանդիպել է հայերի մոտ գտնվող ադրբեջանցի երեխաների հետ»: «Զերկալո» թերթի խնդրանքով Ալիմարդանովը կրկին կապվել է Քեյգլի հետ «Լաչինում գտնվող հատուկ ճամբարում ադրբեջանցի երեխաներ պահելու փաստը հավաստող տեղեկատվություն ստանալու համար»: Լրագրող Լ. Նուրին առաջարկել է ՄԱԽ-ին գտնել եւ հայրենիք վերադարձնել ադրբեջանցի երեխաներին: ՄԱԽ-ի հարցմանն ի պատասխան Թերի Քեյգլն իր զարմանքն է հայտնել իրեն վերագրվող հաղորդագրությունների առնչությամբ` կտրականապես հերքելով հոդվածում բերված տեղեկությունները: Ընդ որում նա առաջարկել է կապվել պաստոր Դ. Գոեխրինգի եւ կամավոր Ս. Բրաունի հետ, որոնք «Ագապե» նախագծի շրջանակներում մարդասիրական առաքելությամբ բազմիցս եղել են Լաչինում: Վերջիններիս հետ զրույցում պարզվել է, որ նրանք օգնություն են ցուցաբերել մանկական հաստատությանը, որտեղ դաստիարակվել են հայ երեխաներ:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---