ՌՈԲԵՐՏ ՍԻՄՄՈՆՍ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏ Է ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Եթե չլիներ չկարգավորված հակամարտությունը, ապա Հայաստանը հնարավորություն կունենար ավելի մեծ չափով մասնակցելու ՆԱՏՕ-ի տարբեր ծրագրերին, հայտարարել էՀայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմմոնսի հետ հանդիպման ժամանակ: «Ուզում եմ շեշտել, որ մենք մտադիր ենք շարժվել որդեգրած ուղղությամբ եւ շարունակաբար խորացնելու ենք մեր հարաբերությունները», - նշել է Սերժ Սարգսյանը: Իր հերթին, խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին, Ռոբերտ Սիմմոնսը հայտարարել է, որ այն խոչընդոտ է հանդիսանում տարածաշրջանի երկրների զարգացման համար: «Կարծում եմ, որ ձեռք կբերվի փոխընդունելի համաձայնություն: ՆԱՏՕ-ն ամիջականորեն ներգրավված չէ կարգավորման գործընթացում, սակայն ուշադրությամբ հետեւում է խնդրի շուրջ ծավալվող բոլոր զարգացումերին», - ասել է Ռ.Սիմմոնսը:








 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---