ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ. ԱՆԻՄԱՍՏ Է ԽՈՍԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԹՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 9 մարտի 2005 - 06:54 AMT PanARMENIAN.Net - «Նախագահի հանդեպ արտաքին ուժերի ճնշում չկա եւ մոտ ժամանակներս չի սպասվում»,-հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Խոսելով իշխող կոալիցիայի փլուզման հնարավորության մասին` ՀՀ վարչապետը համոզվածություն է հայտնել, որ դրա համար որեւէ նախադրյալներ չկան եւ, հետեւաբար, ոչ մի հիմք չկա այդ հարցի շուրջ արհեստականորեն աժիոտաժ ստեղծելու համար: Ա.Մարգարյանը նշել է, որ կոալիցիայի գոյատեւման ողջ ժամանակաշրջանի ընթացքում չի խախտվել ստորագրված Հուշագրի եւ ոչ մի կետ: Միեւնույն ժամանակ, վարչապետը մատնանշել է, որ անկախ զբաղեցրած պաշտոններից, բոլոր կոալիցիոն կուսակցությունները պատասխանատվություն են կրում կառավարության գործունեության համար: Ինչ վերաբերում է Դաշնակցության եւ «Օրինաց երկիր» կուսակցության պնդումներին այն մասին, թե իշխանությունն ու հանցավորությունը սերտաճել են, ապա Անդրանիկ Մարգարյանը առաջրկել է երկու կուսակցություններին ներկայացնել իրեն, որպես Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարի, իրենց տրամադրության տակ եղած տեղեկությունները, «հատկապես իր կողմից ղեկավարվող նախարարություններում եւ գերատեսչություններում սերտաճումների վերաբերյալ»: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |