ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ի ԳՈՐԾԱԾԱԾ ՎԱՌԵԼԻՔԻ ՆՈՐ ՊԱՀԵՍՏԱՐԱՆԸ ԿԱՐԺԵՆԱ 10 ՄԼՆ ԵՎՐՈ

PanARMENIAN.Net - Հայկական ԱԷԿ-ի գործածած վառելիքի նոր պահեստարանը կարժենա 10 մլն եվրո, հայտարարել է Հայաստանի խորհրդարանում երկրի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, հաղորդում է RBC-ն: Ըստ նրա, նոր պահեստարանի կառուցումը նախատեսվում է այն հաշվարկով, որ Հայկական ԱԷԿ-ը շահագործվելու է մինչեւ 2016 թվականի վերջը: Նախարարը ավելացրել է, որ ամեն տարի պահեստարան մուտք կգործի գործածած վառելիքով 90 կասետ: Ըստ հաշվարկների, մինչեւ 2016թ. տարեվերջ պահեստարանում կկուտակվի գործածած վառելիքով 1872 կասետ: Սակայն, ելնելով նոր պահեստարանի շինարարության տեսակից եւ շահագործման հանձնելու ժամկետներից, հնարավոր է նրա փուլային կառուցումը երեք առանձին շինությունների տեսքով: Ըստ այդմ նախատեսվում է, որ առաջին երկու շինություններում կպահվի 132 կանիստր, իսկ երրորդում` գործածած վառելիքով 56-ական կասետով 10 կանիստր: Այդպիսով, բոլոր երեք շինությունների տարողությունը կկազմի 1904 կասետ: Համալիրի առաջին հերթը նախատեսվում է շահագործման հանձնել 2007թ., երկրորդը` 2012թ, իսկ երրորդը` 2018թ: Պահեստարանի շահագործման ժամկետը կկազմի 50 տարի: Հայկական ԱԷԿ-ի գործածած միջուկային վառելիքի չոր պահպանման առաջին պահեստարանը շահագործման է հանձնվել 2000թ.: Պահեստարանը նախատեսված է եղել գործածած վառելիքով 616 կասետի համար: Առաջին պահեստարանի ստեղծման ծախսերը (շուրջ 6 մլն դոլար) կատարվել են ֆրանսիական կառավարության տրամադրած միջոցների հաշվին:


 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---