ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Որոշ ԶԼՄ-ների (gazeta.ru,armenialiberty.org) կողմից մայիսի 16-ի երեկոյան տարածած տեղեկատվությունն այն մասին, թե Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը հայտարարել է Ղարաբաղի բանակի վերահսկողության տակ գտնվող 7 շրջանները վերադարձնելու հայկական կողմի համաձայնության մասին, իրարանցում է առաջացրել հայկական ինտերնետ ընկերակցությունում: Այդ մասին ասվում է OpenArmenia.com, ArmenianHouse.org, AKB Forums, Hayastan.com, Havatamk.arakel.ru ֆորումների համատեղ հայտարարության մեջ: Այնտեղ նաեւ նշվում է.«Իհարկե, նման հայտարարությունները արվել են նաեւ նախկինում, եւ առաջին միտքն այս անգամ էլ «հերթական ստի» մասին էր»: Ինտերնետ-ֆորումներից մեկում (OpenArmeniq.com) առաջարկություն են արել հաջորդ օրը զանգահարել ԱԳՆ կամ նախագահի աշխատակազմ եւ փորձել տեղեկատվություն ստանալ տեղի ունեցածի մասին: Ի վերջո, հայ հասարակությունը իրավունք ունի իմանալու, թե ինչ է տեղի ունենում այդ ճակատագրական հարցի շուրջ: Նախաձեռնությանը աջակցել են մի շարք այլ խոշոր հայկական ֆորումներ. forum.ArmKB.com, forum.Hayastan.com, ArmenianHouse.org, Havatamk.arakel.ru.Սակայն որեւէ բան իմանալու բոլոր փորձերը ապարդյուն են անցել: Ֆորումի ներկայացուցիչներից մեկին նախագահի աշխատակազմում պատասխանել են, որ դեռեւս չեն կարող մեկնաբանություններ տալ: ԱԳՆ-ում ընդհանրապես զարմացել են, լսելով Մամեդյարովի հայտարարության մասին, եւ հարցրել.«Իսկ որտե՞ղ է դա գրված»:«Գազետա.ռու-ում»,-պատասխանել են նրանց: «Իսկ ինչպե՞ս է դա գրվում, ռուսերեն թե լատիներեն տառերով»: Գրի առնելով ամենապոպուլյար ռուսական ինտերնետ-թերթի հասցեն, ԱԳՆ-ում խոստացել են պարզաբանել, եւ եթե հարկ համարեն, պատասխան հայտարարությամբ հանդես գալ 2(՞) օրվա ընթացքում: Ահա այսպիսի օպերատիվություն եւ տեղեկացվածություն: Մեր իշխանությունները պետք է հասկանան, որ Արցախի հարցը եղել է եւ կլինի երկրի քաղաքացիների ուշադրության կենտրոնում եւ նման անփութությունը անթույլատրելի է:»
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---