ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԿՀԱՆԴԻՊԻ ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ ՀՈՒՆԻՍԻ 8-ԻՆ ՎԻԵՆԱՅՈՒՄ

PanARMENIAN.Net - Հունիսի 8-ին Վիեննայում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հունիսի 8-10-ը ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այց է կատարելու Վաշինգտոն: Հունիսի 11-14-ը Վ.Օսկանյանը պաշտոնական այցով մեկնելու է Պեկին, ուր հանդիպելու է ՉԺՀ վարչապետ Վեն Ձիաբաոյի եւ ԱԳՆ ղեկավար Լի Չժաոսինի հետ: Հունիսի 15-ին նախարարը այցելելու է Լոնդոն, ուր Հայոց ցեղասպանության վերաբերյալ ելույթով հանդես է գալու Լորդերի պալատում: ունիսի 16-17-ին Վ. Օսկանյանը գտնվելու է Բրյուսելում, ուր Հյուսիս-Ատլանտյան խորհրդի նիստին ներկայացնելու է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը, ինչպես նաեւ «Ընդլայնված Եվրոպա: Նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում ԵՄ ղեկավարությանը ներկայացնելու Հայաստանի Գործողությունների ծրագրի հայկական կողմի նախնական առաջարկությունների փաթեթը: Հունիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վ. Օսկանյանը Փարիզում հանդիպելու է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ: Հունիսի 22-23-ին ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցելու է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---