ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպան Յուհան Մուլանդերի հետ: Այդ մասին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է շփման գծի այսօրվա վիճակը, անդրադառնալով ԼՂՀ խնդրի խաղաղ կարգավորման հարցում Մինսկի խմբի արդյունավետ գործունեությանը, ինչպես Ռուսաստանի Դաշնության եւ ՀԱՊԿ մյուս երկրների, այնպես էլ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը, ռազմաարդյունաբերական համալիրի ներկա վիճակին, կադրերի պատրաստման խնդիրներին եւ Սյունիքի մարզում ընթացող ականազերծման աշխատանքներին:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---