ԱԳՈ ԽՈՒՄԲ. ԳՈՎԵԼԻ Է, ՈՐ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ28 հունիսի 2005 - 14:41 AMT PanARMENIAN.Net - 2004 թվականի նոյեմբերին Հայաստան կատարած վերջին այցից հետո Հայաստանում առկա է առաջընթացը` հիմնականում շնորհիվ Վենետիկի հանձնաժողովի: Այս մասին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ագո խմբի ղեկավար, ԵԽ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցիչ Ռոլանդ Վեգեները: Նրա խոսքերով` կարեւորն այն է, որ ՀՀ սահմանադրական փոփոխություններին վերաբերող բոլոր որոշումներն ընդունվել են ընդդիմության հետ մեկտեղ: «Հուսով ենք, որ եւ կոալիցիան, եւ ընդդիմությունը միաբան կլինեն, երբ նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման դրվի, որը նոր ժողովրդավարական էջ կբացի երկրի պատմության մեջ»,-հայտարարել է Վեգեները: Նրա խոսքերով` գովելի է, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է պաշտպանել Սահմանադրությունը, վստահեցնել ժողովրդին, որ դա ամենալավ որոշումն է երկրի համար: Ինչպես նշել է Վեգեները, այս մասին Ռ.Քոչարյանը հայտարարել է ԵԽ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցչի հետ հանդիպմանը: Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին կլինեն հետեւանքները, եթե ՀՀ սահմանադրության ընդունման առնչությամբ հանրաքվեի արդյունքը բացասական լինի` Վեգեները նշել է. «Ես ելնում եմ այն բանից, որ արդյունքները դրական կլինեն»: Ընդսմին, նա նշել է հարցերի այն խումբը, որոնք դեռեւս մշակման կարիք ունեն: Այսպես, առաջինը իշխանության երեք ճյուղերի միջեւ հավասարակշռության ապահովման հարցն է, դատարանների անկախության ապահովումը, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետի ընտրության ներառումը: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Հայաստանի արտգործնախարարին` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերջին զարգացումների եւ հեռանկարների մասին տեղեկատվություն տալու համար: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Մայիսի 1-ին Կենդանաբանական այգու այցելուների համար անվճար ավտոբուս կգործի․ Երեխաների մուտքն անվճար կլինի Ավտոբուսը կշարժվի Երիտասարդական մետրոյի մոտի կանգառից |