ԱՄՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ «ԱՐՏԱՀԱՆՈՂ» ՉԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը հայտարարել է, որ իր երկրի հարաբերությունները Հայաստանի ներկայիս ղեկավարության հետ «բնութագրվում են վստահության եւ փոխադարձ աջակցության աճող մակարդակով»: Մեկնաբանելով շահարկումներն այն մասին, որ ԱՄՆ շահագրգռված են նախկին խորհրդային հանրապետություններից հեղափոխություններն Հայաստան «արտահանելու» մեջ, Ջոն Էվանսը նշել է` «ԱՄՆ չեն զբաղվում նախկին խորհրդային հանրապետություններ կամ նրանցից մեկից մյուսը հեղափոխություն արտահանելով: Մենք պաշտպանում ենք ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը եւ ազատ եւ արդար կանոնավոր ընտրությունների անցկացումը` որպես ընդունված ճանապարհ այդ ինստիտուտների առաջնորդներին փոփոխելու համար: Մենք չունենք ֆավորիտներ թեկնածուների շարքերում եւ աշխատելու ենք ցանկացած առաջնորդի հետ, ով իշխանության կգա ազատ եւ արդար ընտրությունների ճանապարհով», տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---