ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՄԵՐ ՀԻՄՆԱԿԱՆ ԹՇՆԱՄԻՆԵՐՆ ԵՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՉՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԹԱՅՖԱՅՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 29-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկային պետական ծառայության ղեկավար կազմի հետ: Ռոբերտ Քոչարյանը գոհունակություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ 2005 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի բյուջե հարկային մուտքերի ծավալն աճել է 24 %-ով: Նախագահն ամբողջությամբ դրական է գնահատել Պետական հարկային ծառայության աշխատանքը` նշելով, որ Հայաստանում տնտեսական աճի տեմպը առաջին կիսամյակում կազմել է 10%, եւ համադրելով հարկային մուտքերի աճի չափին` 24 %, տարբերությունը կազմում է 14%, ինչը նշանակում է այդ գումարի դուրս բերումը ստվերային տնտեսությունից: Միեւնույն ժամանակ, նախագահի խոսքերով` նախագահի Վերահսկողության պալատի կողմից անցկացվող ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ ոլորտում պաշարներն ավելի մեծ են: Հայաստանի նախագահի խոսքերով` տրանսպորտի եւ հանքերի շահագործման ոլորտներում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ստվերային մասը բավականին մեծ է: Նախագահը նշել է, որ շնարարության ոլորտում արձանագրվել է 40 % աճ, մինչդեռ հարկային մուտքերը չեն գերազանցում 12-13%-ը: Ռ.Քոչարյանի խոսքերով` այսօր Հայաստանի տնտեսությունում չկա մի ոլորտ, որտեղ ստվերային բաղադրամաս չլինի:«Ես այստեղ տեսնում եմ, որ մեր հիմնական թշնամիներն են հովանավորչությունն ու թայֆայությունը»,-նշել է Հայաստանի նախագահը: Հիշեցնենք, որ Հայաստանի ֆինանսների նախարարության տվյալներով 2005 թվականի առաջին կիսմյակում Հայաստանի պետբյուջեի եկամուտները կազմել են 160,3 մլրդ դրամ: 2005 թվականի հունվար-հուլիս ամիսներին պետբյուջեի եկամուտների մեծ մասը` 82,7%, ապահովել են հարկային մուտքերը: Հաշվետու ժամանակաշրջանում հարկային մուտքերն ավելացրել են Հայաստանի պետբյուջեն 132,6 մլրդ դրամով` ապահովելով կիսամյակային ծրագրի կատարումը 101,7% -ով, տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---