ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ «HABITAT FOR HUMANITY» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԿԸՆԴԼԱՅՆԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը Վաշինգթոնում հանդիպել է «Habitat for Humanity» կազմակերպության փոխնախագահ Թոմաս Լերտ Ջոնսի եւ Եվրոպայի ու Ասիայի վարչության տնօրեն Նեդ Քելլիի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հանդիպման ժամանակ քննարկվել են «Habitat for Humanity» կազմակերպության ծրագրով անապահով ընտանիքներին բնակարաններով ապահովելու աջակցությանն առնչվող հարցեր: Զրուցակիցները կարեւորել են վերջերս Արարատի մարզի Խարբերդ գյուղում ՀՀ ԱԺ եւ «Habitat for Humanity» կազմակերպության կողմից իրականացված համատեղ ծրագիրը, որն առաջիկայում կշարունակվի Մարալիկ եւ Գյումրի քաղաքներում: Կողմերը պայմանավորվածություն են ձեռքբերել ընդլայնելու համագործակցությունն անապահով ընտանիքներին բնակարանային շինարարության ոլորտում աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---