11  23.02.13 - ՀՀՇ արտահերթ համագումար

Տեր-Պետրոսյանը՝ Հովհաննիսյանի մասին. Բողոքատերը դեռևս միայն խոսում է

Տեր-Պետրոսյանը՝ Հովհաննիսյանի մասին. Բողոքատերը դեռևս միայն խոսում է

PanARMENIAN.Net - ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հնարավոր է միանա «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, երբ տեսնի, որ նա ոչ միայն խոսում, այլև գործ է անում: Այդ մասին նա ասել է ՀՀՇ արտահերթ համագումարին լրագրողների հետ զրույցում: ՀՀ առաջին նախագահի խոսքով՝այս պահի դրությամբ գործում է միայն ժողովուրդը:

«Ժողովուրդը եկել է հրապարակ և բողոքում է անօրինականությունների դեմ: Բայց այդ բողոքավորները, բողոքատերերը դեռևս գործ չեն արել: Այսինքն՝ ժողովուրդը գործ արել է, պահանջատերը կամ իրավատերը դեռևս միայն խոսում է: Երբ գործ կանի, այն ժամանակ կգնահատվի, և եթե համարենք, որ պետք է միանանք՝ կմիանանք»,- ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ հավելոլով, որ դա Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությունը չէ: Նրա խոսքով՝ նախաձեռնողը ժողովուրդն է, որ եկել և բողոքում է անօրինականությունների դեմ:

Ի պատասխան հարցին, թե երբ կգործի ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Տեր-Պետրոսյանը հորդորել է հարցն ուղղել «Ժառանգության» առաջնորդին:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---