Եվրամիությունը լավատեսորեն է տրամադրված Հայաստանի նկատմամբ

PanARMENIAN.Net - Եվրամիությունը ակտիվացրել է Եվրոպական հարեւանության քաղաքականությունը: 2006թ. ԵՄ անդամներ կդառնան Բուլղարիան եւ Ռումինիան, ինչի հետեւանքով եվրոպական սահմանը կանցնաի Սեւ Ծովով: Այդ մասին Երեւանում հայտնել է Եվրախորհրդարանի «Լիբերալները - դեմոկրատները հանուն Եվրոպայի» (ALDE) խմբի ղեկավար, Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Գրահամ Ուոթսոնը: «Եվրոպան հետաքրքրված է, որ սահմանակից երկրները ապրեն խաղաղության մեջ: Մեր հիմնական նպատակը կայունությունը, բնակչության անվտանգությունը եւ ինտեգրացիան են: Հենց այդ պատճառով է, որ մենք հետաքրքրված ենք տարածաշրջանում հակամարտությունները խաղաղ եղանակով կարգավորման մեջ:»,- կարծում է բրիտանացի խորհրդարանականը: Նրա խոսքերով, Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում կարող է ընդլայնվել ԵՄ-Հարավային Կովկաս համագործակցության նախագծերին տրամադրվող ֆինանսական միջոցների ծավալը: «Մենք այժմ մշակում ենք Եվրոպայի «Նոր հարեւանություն» ծրագիրը Բրյուսելում: Այդ քաղաքականությունը կընդլայնի Եվրամիություն-Հարավային Կովկաս համագործակցության նախագծերին տրամադրվող ֆինանսական միջոցների ծավալը»,- ասել է Ուոթսոնը:



Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ ԵՄ-ը լավատեսորեն է տրամադրված Հայաստանի նկատմամբ: «Դուք հնադարյան երկիր եք բարձր մշակույթով եւ ավանդույթներով եւ ամբողջությամբ կարող եք ներգրավվել եվրոպական արժեքների համակարգ»,- նկատել է ALDE-ի նախագահը: Նշենք, որ Եվրախորհրդարանի պատվիրակությունը Հայաստան այցից առաջ եղել է Ադրբեջանում եւ Վրաստանում, որտեղ հանդիպումներ է ունեցել իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---