BBC ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՖԻԼՄ

PanARMENIAN.Net - Լոնդոնի BBC հեռուստաալիքով հունվարի 26-ին կցուցադրվի «Դավաճանված Հայաստան» վավերագրական ֆիլմը: Ինչպես հաղորդում է Հայոց ցեղասպանության հետազոտությունների կենտրոնը, ֆիլմը պատմում է Թուրքիայի եւ նրա արեւմտյան դաշնակիցների միջեւ հարաբերությունների վրա 1915 թ. Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստի ազդեցության մասին: Ֆիլմի հեղինակների կարծիքով` այսօր Անկարան ճնշման նոր գործոններ է օգտագործում ցանկացած երկրի հասցեին, որը 20-րդ դարի սկզբի ողբերգական իրադարձությունները բնորոշելիս օգտագործում է «ցեղասպանություն» բառը: Թուրքիայում ամերիկյան ռազմակայանները փակելու սպառնալիքները ԱՄՆ Կոնգրեսին ստիպել են հրաժարվել ցեղասպանության ճանաչումից: Ֆիլմը նաեւ պատմում է ԱՄՆ նախագահներ Ջորջ Բուշի եւ Բիլ Քլինթոնի կողմից Հայոց ցեղասպանության փաստը պաշտոնապես ճանաչելու խոստումները խախտելու մասին:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---