ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐԵԼ ՀՈՒՆՎԱՐԻ ՎԵՐՋԻՆ

PanARMENIAN.Net - Հունվարի 23-ին Հայկական ԱԷԿ-ը կվերսկսի էլեկտրաէներգիայի մատակարարումը Հայաստանի էներգացանցին: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով, կայանի աշխատանքի վերսկսումը կապահովվի միջուկային ռեակտորում առկա վառելիքի հաշվին, որը կբավականացնի երեք ամիս: Դրանից հետո, մոտավորապես հունիսի սկզբին, ԱԷԿ-ը դարձյալ կկանգնեցվի 65-օրյա հերթական պրոֆիլակտիկ վերանորոգման եւ կբեռնավորվի վառելիքով: Բացի այդ, նախատեսվում է անցկացնել միջուկային ռեակտորի հետազոտում, իրականացնել կայանի անվտանգության հետագա բարձրացմանն ուղղված միջոցառումներ: Այդ ուղղությամբ գործուն մասնակցություն է ցուցաբերում ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտը, որն ավելի վաղ շուրջ 18 մլն դոլար էր տրամադրել այդ նպատակով: Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԷԿ-ը 2002 թվականի հոկտեմբերի 19-ին 45 օրով կանգնեցվել էր հերթական վերանորոգման եւ վերաբեռնավորման համար: Սակայն Ռուսաստանից միջուկային վառելիքի մատակարարման ձգձգումը հետաձգեց ԱԷԿ-ի գործարկումը: Մինչդեռ, ինչպես նշում է «Արմինֆո» գործակալությունը, ՀԱԷԿ-ի պարապուրդի յուրաքանչյուր օրը լրացուցիչ 100 հազար դոլար է նստում Հայաստանի էներգահամալիրի վրա:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---