ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՒԺԵՐԻ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԵԱՀԿ ՀԱՋՈՐԴ ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ԱՂԴԱՄԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով, որ վերջերս տեղի ունեցած միջադեպը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման կետում կայացել է Աղդամի ուղղությունում, ԵԱՀԿ հաջորդ դիտարկումը կանցկացվի հենց այնտեղ: Այդ մասին «Թուրան» գործակալությանն է հայտարարել ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Նրա խոսքերով, ներկայումս ճշտվում է դիտարկման անցկացման ժամանակը: Դիվանագետը հաստատել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցի զինվորի գերեվարման փաստը: Նա հաղորդել է, որ զինվորը վիրավոր է եւ գտնվում է զինվորական հոսպիտալում, որտեղ նա բուժվում է: ԵԱՀԿ ներկայացուցիչը չի բացառել, որ իր դաշտային օգնականներից մեկը կկարողանա այցելել վիրավորին հոսպիտալում: Բացի այդ, ջանքեր են գործադրվում նրա Ադրբեջան շուտափույթ վերադառնալու ուղղությամբ, ասել է Կասպրշիկը: Հիշեցնենք, որ հունվարի 8-ին ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խումբը, խախտելով ԼՂՀ պաշտպանական սահմանները, փորձել է խորանալ Ղարաբաղի տարածք: ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում, ադրբեջանցի զինծառայողներից մեկը վիրավորվել է եւ գերի վերցվել: Մնացած դիվերսանտները փախել են սահմանակից տարածք:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---