Ռամիլ Սաֆարովը այդպես էլ չզղջած կատարածի համար

PanARMENIAN.Net - Բուդապեշտի քաղաքային դատարանի վերջին նիստին հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովը այդպես էլ չզղջած կատարածի համար: Այդ մասին Երեւանում կայացած մամալո ասուլիսի ժամանակ հայտարարել է իրավաբան Նազելի Վարդանյանը: Նրա խոսքերով, Սաֆարովը բացատրել է հանցագործությունը նրանով, որ «կորցրել է ինքնատիրապետումը»:



Միեւնույն ժամանակ նա նշել է, որ հայկական կողմի պաշտպանությունը ավելի գրագետ էր կառուցված, քան ադրբեջանականը: «Մենք ի սկզբանե հրաժարվեցինք գործի քաղաքականացումից եւ դիտարկում էինք այն միայն իրավական հարթությունում: Ադրբեջանական կողմը անընդհատ խոսում էր սպանության քաղաքական ենթատեքստի, պատերազմի, Ադրբեջանի հնագույն մշակույթի մասին, որը տարբերվում է եվրոպականից: Այդ ամենի կապակցությամբ, դատավոր Անդրաշ Վաշկուտին նկատեց, որ չի ճանաչում մի երկիր, որի մշակույթը թույլ է տալիս անմարդկային մարդասպանություն»,- ընդգծեց Վարդանյանը:



«Կատարվածը դաժան անմարդկային եւ նախապես ծրագրված սպանություն էր ազգային հողի վրա, որը ուղղված էր ոչ միայն Հայաստանի, այլեւ Հունգարիայի դեմ»,- ցիտել է Նազելի Վարդանյանը դատախազ Վերոնիկա Կիշի բառերը:



Ինչ վերաբերում է բողոքարկմանը, ապա հունգարական օրենքների համաձայն, այն կարելի է տալ դատավճռի հրապարակումից երեք օր հետո: «Վերաքննիչ դատարանը դատական գործընթացը դիտարկում է միայն փաստաթղթերի միջոցով: Եթե այն ինչ-որ բանով բավարարված է չէ, նոր դատավարություն է նշանակվում: Սակայան ես չեմ կարծում, որ դա հնարավոր է»,- ասել է Վարդանյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---