Վրաստանի ռուսական ռազմակայանից ծանր ռազմատեխնիկա Հայաստան
չի տեղափոխվում

PanARMENIAN.Net - Ախալքալաքի ռուսական ռազմակայանի գույքի մի մասը տեղափոխվում է Գյումրիյում գտնվող 102-րդ ռուսական ռազմակայան: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանի Զու Գլխավոր շտաբի պետ, ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը: Նրա խոսքերով, Վրաստանի տարածքից 102-դ ռազմակայանը տանկեր եւ զրահամեքենաներ չի ստանում: «Լրազինվում է Գյումրիի ռազմակայանը, իսկ մնացած ամեն ինչ գնում է Ռուսաստան, ըստ պայմանավորվածության, Ադրբեջանի տարածքով»,-նշել է գեներալ-գնդապետը: Մ.Հարությունյանն ընդգծել է, որ 62-րդ ռուսական ռազմակայանի գույքից հայկական բանակը ոչինչ չի ստանում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---