Հայ եւ թուրք դիվանագետների հանդիպումները նորմալ երեւույթ են

PanARMENIAN.Net - Հայ եւ թուրք դիվանագետների հանդիպումներում ոչ մի տարօրինակ բան չակ, դա նորմալ է, PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀ ԳԱԱ Թուրքիայի բաժնի վարիչ, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, երկու երկրների դիվանագետների միջեւ նորմալ շփումներ են գնում: «Բանն այն է, որ թուրքական կողմը միտումնավոր է կազմակերպում տեղեկատվության արտահոսք: Ինչու է դա նրանց հարկավոր կարելի է միայն կռահել: Այսօրվա դրությամբ Թուրքիայի նպատակն է, որ Հայաստանը իր համաձայնությունը տա ձեւավորել Հայոց ցեղասպանության հարցը ուսումնասիրող հանձնաժողով: Մենք, բնականաբար, դա չենք անի: Ես ընդհանրապես գտնում եմ, որ մեր արտաքին քաղաքականության գերատեսչությունը շատ լավ է աշխատում այդ ուղղությամբ»,-ընդգծել է Սաֆրաստյանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---