Ֆրանսիան հուսով է վճռորոշ առաջընթաց տեսնել ղարաբաղյան կարգավորման գործընթացում 1 հունիսի 2006 - 16:00 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ մեկ տեղ Ֆրանսիան հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը: Այդ մասին PanARmenian.Net-ին է հայտարարել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին: Նրա խոսքերով, Ռամբուեյի հանդիպումից հետո, նա իր ռուս եւ ամերիկացի գործընկերների հետ ավելացրել է Երեւանի ու Բաքվի շփումները, երկու երկրների նախագահների հունիսի սկզբին կայանալիք նոր հանդիպումը նախապատրաստելու համար: Հենց այդ նպատակաով երեք երկրների արտգործնախարարությունների ներկայացուցիչները համանախագահների հետ միասին այցելեցին Երեւան եւ Բաքու: Մենք` Մոսկվայի եւ Վաշինգտոնի հետ միասին հուսով ենք վճռորոշ առաջխաղացում արձանագրել եւ մեր ամենից բարդ խնդիրն է մինչեւ վերջ տանել վերջին երկու տարվա միջնորդների ինտենսիվ աշխատանքը, որը պետք է ավարտին հասցնեն նախագահները: Այժմ շատ լավ պահ է կարգավորման համար, եւ հաշվի առնելով այն, որ ոչ Հայաստանում, ոչ էլ Ադրբեջանում ընտրություններ չկան, հավանաբար նման այլ պատեհ առիթ հազիվ թե շուտով կրկնվի»,-նշել է նա: Համաձայնության հասնելու դեպքում, մեծ քաղաքական աջակցություն ու ֆինանսական օգնություն կցուցաբերվի հակամարտության երկու կողմերին կարգավորման ծրագիրն որքան հնարավոր է արագ կյանքի կոչելու համար: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |