Երեւանում մեկնարկել է Հայաստան-Սփյուռք երրորդ համահայկական համաժողովը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ին Երեւանում մեկնարկել է Հայաստան-Սփյուռք երրորդ համահայկական համաժողովը: Համաժողովի աշխատանքներին մասնակցում են քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, գործարարներ, հասարակական գործիչներ եւ գիտնականներ: Բացելով միջոցառումը, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ցանկացավ մասնակիցներին հաջող եւ արգասաբեր աշխատանք: Համաժողովի բացմանը ելույթ ունեցան ՀՀ եւ ԼՂՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Արկադի Ղուկասյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: Համաժողովի օրակարգի հիմնական հարցը կլինի 21-րդ դարում Հայաստանի ռազմավարության մշակումը: Ընդլայնված նիստի ընթացքում, որի կարգախոսն է` «Նոր պատասխաններ հին հարցերին` հայերը 21-րդ դարում» նախատեսվում է նոր տեսական մոտեցումների քննարկում մշակույթի եւ ինքնագիտակցության տարրերի հնարավոր կիրառաման նպատակով ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Հատուկ ուշադրություն կդարձվի Հայաստանի գյուղական շրջանների զարգացմանը, հասցեագրված օգնությանը ֆերմերներին: Համաժողովի աշխատանքը կտեւի մինչեւ սեպտեմբերի 20-ը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---