Ժամանակն ու պատմությունը պահանջում են Հայաստանից նոր մոտեցումներ եւ գործելաոճ

PanARMENIAN.Net - Ժամանակն ու պատմությունը պահանջում են Հայաստանից նոր մոտեցումներ եւ գործելաոճ: Այն, ինչ արել են պետություններն ու տարբեր կազմակերպությունները անկախության 15 տարիների ընթացքում, այսօրվա դրությամբ համակարգված չէ եւ անբավարար է համազգային խնդիրների լուծման համար: Այդ մասին Հայաստան-Սփյուռք երրորդ համահայկական համաժողովի բացմանը հայտարարել է նախապատրաստական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, եկել է ժամանակը միավորելու հայ ժողովրդի բոլոր ուժերը, որոշելու համազգային առաջնայնությունները մեր նպատակներին հասնելու համար: «Անկախ Հայաստանն այժմ, ինչպես երբեք, զգում է Սփյուռքի աջակցության կարիքը: Միեւնույն ժամանակ, յուրաքանչյուր մեր հայրենակից, որ բնակվում է արտերկրում, պետք է իր թիկունքին զգա պետության առկայությունը, նրան պաշտպանելու եւ զորակցելու ունակությամբ»,-նշել է Վ.Օսկանյանը:

Նա նաեւ ընդգծել է, որ 21-րդ դարի շեմին հայ ժողովուրդը հնարվորություն ստացավ հոգեւոր, մշակութային եւ տնտեսական զարգացման համար` հանուն ազգի շահերի:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---