ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՆՁՆԵԼԸ

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը դրական է գնահատել Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ արձանագրության ստորագրումը, ըստ որի ՌԴ-ին Հայաստանի պետպարտքի մարման դիմաց հանձնվում են որոշ ձեռնարկություններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Դե-ֆակտո» գործակալությունը, այսօր հայտարարել է Հայաստանում ՀԲ-ի ներկայացուցիչ Ռոջեր Ռոբինսոնը: Նրա խոսքերով` շնորհիվ պետպարտքի մարման, որի սպասարկումը կազմում էր տարեկան 20 մլն դոլար, Հայաստանի կառավարությունը հնարավորություն կստանա ազատված միջոցներն ուղղել սոցիալական խնդիրների լուծմանը, մասնավորապես, երկրում աղքատության նվազեցման ծրագրի իրականացման վրա: Ռոջեր Ռոբինսոնը հույս է հայտնել նաեւ, որ ռուսաստանյան կողմին հայկական ձեռնարկությունների հանձնումը թույլ կտա պահպանել գոյություն ունեցող աշխատատեղերը եւ ստեղծել նորերը: Բացի այդ, նա մատնանշել է Հայաստանից այլ երկրներ էլեկտրաէներգիայի առաքման ակտիվացման հնարավորությունը, որը կիրականացվի ռուսաստանյան կողմին հանձնված Հրազդանի ՋԷԿ-ի շնորհիվ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---