Ջորջ Բուշը ցավակցություն է հայտնել ՀՀ վարչապետի մահվան կապակցությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ցավակցական ուղերձներն են փոխանցել նաեւ Բրազիլիայի Ֆեդերատիվ Հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, ԱՄԷ նախագահ շեյխ Խալիֆա բեն Զայիդ ալ Նահյանը եւ ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի էմիրության կառավարիչ շեյխ Մուհամմադ բեն Ռաշիդ Ալ Մաքթումին, Լիբանանի նախագահ, գեներալ Էմիլ Լահուդը, Լեհաստանի Հանրապետության ԱԳ նախարար Աննա Ֆոտիգան, Եվրոպական խորհրդարանի նախագահ Հանս-Գերտ Փոթերինգը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---